23.11.2024
Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորումը կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը. Մամեդյարով
prev Նախորդ նորություն

Վարչապետ. ՀՀ դիվանագիտական կորպուսը, դեսպանությունները պետք է ակտիվանան

Հայաստանի դիվանագիտական կորպուսն անհամեմատ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրի արտաքին քաղաքականության տնտեսական բացադրիչի ընդլայնման համար, քանի որ այն տնտեսության զարգացման հրամայականներից է: Մինչդեռ այդ դաշտում եղել են բացթողումներ: Այս մասին ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա նշեց, որ արտաքին քաղաքականությունը մշտապես ուղղված է եղել ՀՀ անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում Հայաստանի ինտեգրման գործընթացի ընդլայնմանն ու համագործակցության վստահելի մթնոլորտի ձևավորմանը: Ըստ այդմ էլ՝ դիվանագիտական կորպուսը, նրա խոսքով, պետք է գործուն միջոցառումներ իրականացնի Հայաստանի` որպես գործարարությամբ զբաղվելու և ներդրումներ իրականացնելու հուսալի գործընկերոջ իմիջի ձևավորման ուղղությամբ, տնտեսական համագործակցության ուղղությամբ:

«Տնտեսվարողների համար դիվանագիտական կորպուսը պետք է լինի հարթակ, որտեղ նրանց կաջակցեն ամենատարբեր հարցերով: Արտաքին քաղաքական դաշտի տնտեսական բաղադրիչի ակտիվացման հետ կապված պետությունը շատ անելիքներ ունի, քանզի եղել են բացթողումներ: Այդ դեպքում, թեև Հայաստանը փոքր շուկա ունի, բայց կկարողանա իր տեղը գտնել»,- նշեց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ այդ գործընթացում ՀՀ դեսպանությունները ևս պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը: