23.11.2024
Վիգեն Սարգսյանին սպասարկող ավտոմեքենան վթարվել է, կա 2 զոհ
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորումը կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը. Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կողմ է արտահայտվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասով շուտափույթ ևկոնկրետ միջոցներ ձեռնարկելուն: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Համբուրգում կայացած ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստում Մամեդյարովը մասնավորապես հայտարարել է.

«Մենք պետք է այդ հանդիպումներում ձեռք բերած պայմանավորվածություններն անհապաղ վերափոխենք կոնկրետ միջոցների։ Ադրբեջանն ակնկալում է այդ հարցում ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի ակտիվ դերակատարությունը։ Ապրիլյան լարվածությունը ցույց տվեց, որ շփման գծի ներկայիս իրավիճակը վտանգավոր և յուրաքանչյուր պահի կարող է հանգեցնել անսպասելի հետևանքների։ Հակամարտության հետևանքների փուլային վերացումը, այդ թվում նաև հայկական զորքերի դուրս բերումը, տարածաշրջանային տրանսպորտային ու հաղորդակցային գծերի վերականգնումը, տեղահանվածների վերադարձը կհանգեցնեն տարածաշրջանի դինամիկայի փոփոխությանն ու ընդհանուր անվտանգության զգալի ամրապնդմանը»։