23.11.2024
Պուտին. Դեկտեմբերի 26-ին նախատեսվում է հաստատել ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը
prev Նախորդ նորություն

Վիգեն Սարգսյանին սպասարկող ավտոմեքենան վթարվել է, կա 2 զոհ

Այսօր՝ ժամը 11։00-ի սահմաններում, Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորիս քաղաքի մոտակայքում, դեռևս չճշտված հանգամանքներում վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը, ինչի հետևանքով կան զոհեր։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդն է) և անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։

Այս պահին դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում համապատասխան ծառայությունների աշխատակիցները։ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից խոստացան դեպքի հետ կապված այլ մանրամասներ ներկայացնել ավելի ուշ։

Նշենք, որ վթարի պահին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ավտոմեքենայում չի եղել: