19.04.2025
Քերրի. Ղարաբաղյան հակամարտությունը վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար
prev Նախորդ նորություն

Պուտին. Դեկտեմբերի 26-ին նախատեսվում է հաստատել ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը

Դեկտեմբերի 26-ին՝ ԵԱՏՄ երկրների Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին նախատեսվում է հաստատել Մաքսային օրենսգիրքը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները օրենսգրքի նախագծին հավանություն են տվել նոյեմբերին Մոսկվայում տեղի ունեցած բանկացությունների արդյունքներով:

«Դեկտեմբերի 26-ին Ձեզ Սանկտ Պետերբուրգում ենք սպասում: Նախատեսվում է Մաքսային օրենսգրքի հաստատումը, որը միասնական տնտեսական տարածքի ձեւավորման ճանապարհին կարեւոր հանգրվան է»,- ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը:
Վիգեն Սարգսյանին սպասարկող ավտոմեքենան վթարվել է, կա 2 զոհ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար