19.04.2025
Սերժ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
prev Նախորդ նորություն

Նալբանդյանը չի բացառել Սարգսյան-Ալիեւ հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը անհավանական չի համարում:

Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նախարարը նշել է, որ նման հանդիպումների պետք է ավելի ուշադիր պատրաստվել:

«Բանակցությունները պետք է շարունակվեն: Նման հանդիպում բացառված չէ, բայց այդ կարգի հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվեն, որովհետև մեր հարևան երկրից Համբուրգի հանդիպումից առաջ հնչում է հայտարարություն, որ միջազգային իրավունքը ոչինչ է և ամենակարևորը ուժի կիրառումն է»,- ասել է նա:

Նախարարի խոսքով՝ նման հայտարարությունը և այն տրամաբանությունը, որն ադրբեջանական կողմը որդեգրել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին, փաստում է, որ Ադրբեջանը լրիվ կտրվել է իրականությունից:
Նախագահ. Հայ-ռուսական հարաբերություններում կարևորվում մշակութային բաղադրիչը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար