28.11.2024
Արարատ Միրզոյանն այսօր կմասնակցի «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը
prev Նախորդ նորություն

Փորձ է արվում երկրում համատարած դարձնել վախի մթնոլորտը. Քրիստինե Վարդանյան

ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.


"Փորձ է արվում երկրում համատարած դարձնել վախի մթնոլորտը։ Որպեսզի պատկերացնեք առկա բռնաճնշումների մասշտաբները։


Սեպտեմբերի 22-ին հարցում եմ ուղարկել Ներքին գործերի նախարարություն, որպեսզի պատկերացում ունենանք բռնաճնշումների մասշտաբների և մարդկանց ստացած վնասվածքների մասին։


Անցած շաբաթվա ընթացքում որպես հարցման պատասխան ստացել եմ հետևյալ պատկերը։


«2023 թ․ սեպտեմբերի 20-ից սկսած Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալման են ենթարկվել հավաքի 529 մասնակից։ Մարմնական վնասվածքներ արձանագրվել են 6 անձի մոտ, որոնցից 3-ը մարմնական վնասվածքով դիմել են հիվանդանոց, 2 անձ ներկայացրել են հաղորդումներ, իսկ 1 անձի մոտ արձանագրվել է ձեռնաշղթայի կիրառման հետևանքով առաջացած մարմնական վնասվածք»:


Ցույցերի հետևանքով այս պահի դրությամբ վեց տասնյակից ավելի անձանց ներկայացված են մեղադրանքներ, որոնցից 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 37-ը կալանավորված են 20 օրից մինչև 2 ամիս ժամանակով, որոնցից 17-ի հետ տեսակցությունները արգելվել են:


Ավելի վաղ ապօրինի կալանավորվել են քաղաքական, հասարակական գործիչներ, որոնց նկատմամբ ապօրինի կալանքի ժամկետներն անընդհատ երկարաձգվում են:


Բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղված են նվիրյալ փաստաբանները և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները":