Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել
Պաշտոնական Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել։
Մինչ երեկ ադրբեջանական աղբույրները պնդում էին, թե Հայաստանը արդեն տվել է համաձայնությունը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր լրագրողներին ասել է, թե Երևանը դեռ չի արձագանքել ու հարցը քննարկվում է, գրում է Ազատությունը:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ «3+3» հարթակն արդյունավետ ձևաչափ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար։ Ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև հայտարարեց, որ առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, Երևանը պատրաստ է այդ ձևաչափով հանդիպումներին: