29.04.2024
Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը
prev Նախորդ նորություն

Ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանն Էրդողանին. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախիջեւանում Ալիեւի հետ ունեցած հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ դեռ սեպտեմբերի 11-ին ինքը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված խոստումներ է տվել: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետին՝ հասկանալու համար, թե երբ եւ որտեղ է խոստացել «Զանգեզուրի միջանցք»-ը, ինչ ժամկետում է խոստացել, ինչ ռիսկեր կան, եթե չկատարի եւ եթե չի խոստացել, ինչու չի հերքում։ Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից հետեւյալ գրությունը ստացանք. «Ի պատասխան Ձեր՝ 29.09.2023թ. գրության՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքով որեւէ միջանցքի գոյություն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաեւ ՀՀ կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ»: Էրդողանը, սակայն, պնդում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջանցք է խոստացել, եւ դա ասում էր՝ շատ հստակ մեջբերելով սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած իրենց հեռախոսազրույցը: Ո՛չ նախկինում, ո՛չ էլ այս պատասխանով վարչապետ Փաշինյանը կամ նրա խոսնակը չեն հերքում Էրդողանին:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ադրբեջանցիները ձերբակալել են նաև Սամվել Շահրամանյանին` Արցախի նախագահին, ով հազիվ 10 օր պաշտոնավարեց և որի հրամանագրով լուծարվեցին Արցախի հանրապետության պետական կառույցները: Հարևան ագրեսոր պետությունը չբավարարվեց Արցախը զավթելով, միջնադարյան բարբարոսների նման ռազմագերիներ տարան` գլխատելով մեր երկրորդ հայկական պետությունը և անգամ իրենց ապօրինի պահանջները բավարարած պաշտոնյաներին չխնայեցին: Մեր տեղեկություններով, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը և Արցախի ՊԲ հրամանատար գեներալ Կամո Վարդանյանը դեռևս Ստեփանակերտում են: Նրանց ճակատագիրը որոշվելու է վաղը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի նախկին ԱԽ Սամվել Բաբայանը Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո շտապել էր Հանրային հեռուստաընկերություն եւ մի շարք աղմկահարույց հայտարարություններ արել, որոնք կա՛մ վրիպել են մեր իրավապահների աչքից, կա՛մ էլ պարզապես ցանկություն չունեն իշխանությունների սիրելի Սամվել Բաբայանի հայտարարությունների մասով քրգործ հարուցել: Այսպիսով, Հանրայինին տված իր հարցազրույցում Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե ինքը քողարկված բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ, ավելին՝ ինչպես ինքը հայտարարեց, որոշ հարցերի շուրջ արդեն համաձայնության են եկել Ադրբեջանի հետ: «Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք ավտոնոմ ռեսպուբլիկայի շուրջ, կետ առ կետ գրած էր (23 կետ)։ Ադրբեջանը համաձայնել էր»,-ասել էր Բաբայանը: Նա նաեւ ասել էր, որ Արցախի 3 նախագահներն էլ պետք է կալանավորվեն. այդպես էլ արեց Բաքուն: Հետաքրքիր է, որ այս ընթացքում Բաբայանը որեւէ պաշտոն չէր զբաղեցնում ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ Արցախում, ուստի որեւէ իրավասություն չուներ բանակցություններ վարելու, այն էլ՝ թշնամի երկրի հետ:


Հարց է առաջանում՝ ո՞վ է Սամվել Բաբայանին մանդատ տվել, որ թշնամու հետ բանակցություններ վարի, իր հարցազրույցում էլ նա չէր բացահայտել դա: Հաշվի առնելով, որ Արցախում Սամվել Բաբայանը ոչ ընդունելի եւ անհասկանալի կերպար է, դժվար թե ԱՀ իշխանությունները նրան այդ կարեւոր հարցը վստահեին, մյուս կողմից էլ՝ եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի հետ նրա մտերմությունը, թերեւս բացառվում է, որ առանց նրա գիտության Սամվել Բաբայանը բանակցություններ վարեր: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է միջնորդ հանդիսացել եւ Նիկոլ Փաշինյանից երաշխիքներ ստացել, որպեսզի Սամվել Բաբայանին մանդատ տրվի՝ Ադրբեջանի բանակցություններ վարելու: Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Անդրանիկ Քոչարյանի հետ, որը, ինչպես միշտ, խուսափեց մեր զանգերին պատասխանելուց: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ, որը ե՛ւ Սամվել Բաբայանի, ե՛ւ Անդրանիկ Քոչարյանի մտերիմ ընկերն է, մեզ հետ զրույցում ասաց, որ չկա նման բան: «Անդրանիկ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունեն. Սամվել Բաբայանն Արցախում է եղել, ուստի Արցախի իշխանությունների՝ Արայիկ Հարությունյանի հետ պետք է համաձայնեցներ, Անդրանիկ Քոչարյանը չէր կարող միջնորդ լինել»,-ասաց Մելքոնյանը: Փաստ է, որ Բաբայանից հետո բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք Հակարիի կամրջով անցան, կալանավորվեցին Բաքվի կողմից:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա աշխատել է Արցախի կրթության նախարարությունում եւ Արայիկ Հարությունյանի` նախագահ ընտրվելու ժամանակ` նրա նախընտրական շտաբում` Կրկժանի եւ Շուշիի հատվածի պատասխանատուն է եղել: Նա եւ Բակո Սահակյանի սանիկն է: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ նա ոչ թե նոր է նշանակվել, այլ սեպտեմբերի 28-ին Սամվել Շահրամանյանի հրամանով նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և Արցախի իշխանությունների կալանավորումից, իսկ մի մասի Հայաստան տեղափոխվելուց հետո, մնացել է ամենաբարձր կարգավիճակն ունեցող պաշտոնյան: Նա մտերիմներին ասել է, որ Ադրբեջանի իշխանությունը իրեն ոչինչ չի նշանակել, ինքը գործում է որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Ավելի վաղ ասել էր, որ Արցախից չի հեռանալու: Նրա հետ մնացել է նաև կինը: Ասել է, որ զբաղվելու է Արցախում մնացած հայերի խնդիրներով: Մեր աղբյուրն ասում է, որ Արցախում այս պահին 500-ից մի քիչ ավելի հայ է մնացել, հիմնականում ծերեր, հիվանդներ, որոնք չեն կարողացել և չեն ցանկացել դուրս գալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ սպասվում էր, Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները», իսկ երեկ, կարելի է ասել, հերթական հուժկու քայլն արվեց՝ վավերացվեց Հռոմի ստատուտը, որի վավերացման նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ դա դիտարկելու են որպես իրենց նկատմամբ ծայրահեղ թշնամական քայլ: Ռուսաստանի մեր հայրենակիցներից մեկը երեկ պատմեց, որ ՌԴ-ում ապրող հայերը, որոնք զբաղվում են բիզնեսով, խիստ անհանգստացած են այս զարգացումներից: Ստատուտի վավերացման օրն արդեն հարկայինը ռեյդեր է սկսել հայերին պատկանող որոշ կազմակերպություններում: Լուր ստացվեց, որ սննդի մեծ ցանցերից մեկն է կապվել հայաստանյան մատակարարի հետ եւ ասել, որ առաջիկայում ապրանք չի ընդունելու` չբերեն: Լարսում կոնյակով բեռնված ֆուրերին ասվել է, որ կոնյակի էքսպերտիզան կտեւի 1-3 ամիս: Բայց ամենից մեծ անհանգստությունը վերաբերում է ռուսաստանաբնակ հայերին, որոնք մեկ միլիոնից ավելի են կազմում: Այս պահի դրությամբ, ըստ ՌԴ մեր աղբյուրների, Ռուսաստանում առնվազն 30 հազար հայ կա, որոնք ոչ մի կարգավիճակ չունեն` հաշվառված չեն, ապրելու եւ աշխատելու իրավունք չունեն, բայց ՌԴ իշխանությունների լուռ համաձայնությամբ թույլատրված էր, որ նրանք ապրեն եւ աշխատեն Ռուսաստանում, եւ առաջին վտարվողները լինելու են նրանք: Ընդ որում, դեպորտներն ուղեկցվելու են բերման ենթարկելով, մեկուսարաններում պահելով եւ առանց հետ վերադառնալու իրավունքի վտարմամբ: Ապա կսկսեն տարբեր հիմնարկներից ազատել հայազգի աշխատակիցներին, նույնիսկ՝ եթե նրանք ՌԴ քաղաքացիներ լինեն: Եվ կարող է այնպես ստացվել, որ Արցախից Հայաստան ժամանած 100 հազար հայ փախստականներին ավելանան եւս մի քանի հարյուր հազար ռուսաստանաբնակ հայեր»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախկինում գրել էինք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը ձեռք է բերել Նարեկ Նալբանդյանը, որը հայտնի է նաեւ Հովիկ Աբրահամյանին պատկանող շքեղ առանձնատունը գնելով։ Հիշեցնենք, որ Նալբանդյանն այդ շքեղ հյուրանոցը գնել էր պայմանավորվածությամբ, որ տարեկան 1 միլիարդ պետք է վճարեր պետությանը, սակայն այս տարի նա ուշացրել էր գումարի վճարը, եւ հենց այդ ժամանակահատվածում Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ Նարեկ Նալբանդյանը չի հավանել հյուրանոցի ներքին տեսքը եւ հրահանգել է վերանորոգել ու միայն այդ դեպքում շահագործել։ Քանի որ նախկինում հյուրանոցը կառուցվել էր մի քանի դիզայներների համատեղ նախագծով, եւ գույքը համապատասխանում էր հենց այդ դիզայնին, Նարեկ Նալբանդյանը որոշել է վաճառքի հանել գույքը, մասնավորապես՝ օրթոպեդիկ ներքնակները, հեռուստացույցները, թանկարժեք կահույքը, որը, ըստ նախկինում տարածված լուրերի, բերված էր արտերկրից եւ պատրաստված է բարձրորակ փայտից։ Փաստորեն, նորահայտ օլիգարխը նախկին օլիգարխ Արմեն Ավետիսյանի կառուցած գերթանկարժեք հյուրանոցը չի հավանում: Հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչո՞ւ էր գնել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Երջանիկ Հակոբյանի եւ նրա եղբոր՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի գործերը լավացել են։ Համենայնդեպս, այդ մասին են վկայում նրանց ներկայացրած պաշտոնական հայտարարագրերը։ Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հակոբյանը 36.7 միլիոն դրամով նորակառույց շենքում բակարան է գնել, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։ 2021թ.-ին նա վարկ է վերցրել 16 միլիոն դրամ։ Երջանիկ Հակոբյանը 2022 թ.-ի հայտարարագրում նշել է, որ իր դրամական միջոցները կազմել են 15 հազար դոլար եւ 10 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 12 միլիոն դրամ (ՊԵԿ-ի աշխատավարձը)։ Պատգամավոր եղած ժամանակ՝ 2019 թվականին, Հակոբյանը զբաղվում էր մեքենաների առուվաճառքով։ Հակոբյանը գնել է տարբեր տարիների արտադրության 3 հատ ավտոմեքենա, տարվա վերջում դրանցից երկուսը վաճառել է։ Երջանիկ Հակոբյանի եղբայրը 2021 թ.-ին 3 միլիոն դրամով վաճառել է երկու տարի առաջ 2 միլիոն դրամով գնած Nissan Versa ավտոմեքենան։ Նույն տարում նրա դրամական միջոցները կազմել են 10.5 միլիոն դրամ եւ 11 հազար դոլար։ Մի խոսքով, գործարար եղբայրները պետական գործի են անցել, որոնց մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը ՀՀ կառավարության շենքի ներսից արգելապատնեշներ է ամրացրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն բացահայտել է, որ «Երկրապահ» կամավորական նախկին խմբի ղեկավար, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, ինչպես նաեւ մի խումբ անձինք, իբր, փորձել են իշխանությունը յուրացնել: Այս մեղադրանքով Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը այս պահին կալանավորված է եւ գտնվում է Նուբարաշենի բանտում: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այսքանով ամեն ինչ չի ավարտվում. ՀՀ իրավապահ համակարգը այս օրերին ակտիվ կերպով ուսումնասիրում է սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների տեսանյութերը: Մասնավորապես, իրավապահները փնտրում են կառավարության շենքի ապակիների վրա հարձակում գործած անձանց, որպեսզի պատժեն նրանց, բայց դեռ չի հաջողվել ֆիքսել կոտրողների դեմքերը:


 


 


 

Արտարժույթի արժևորումը ՀՀ դրամի նկատմամբ էլեմենտար պանիկայի արդյունք է. Դավիթ Անանյան
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online