7.04.2025
Ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանն Էրդողանին. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Արտարժույթի արժևորումը ՀՀ դրամի նկատմամբ էլեմենտար պանիկայի արդյունք է. Դավիթ Անանյան

Արտարժույթի արժևորումը ՀՀ դրամի նկատմամբ տնտեսությունից եկող ազդակների արդյունք չէ, և տնտեսագիտական որևէ հիմնավորում չունի, այլ՝ էլեմենտար պանիկայի արդյունք է։ Այս մասին գրում է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

"Մասնավորապես, վերջին իրադարձությունները, և, հատկապես, ՀՀ ազգային ժողովի կողմից այսօր Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների և, առհասարակ, ազգաբնակչության մոտ առաջացրել է բացասական սպասումներ՝ կապված ապագա անորոշությունների հետ։

Բացասական սպասումները հանգեցրել են խուճապային վարքագծի, իսկ բանկային համակարգի կողմից "անհրաժեշտ" քանակության արտարժութային պահանջարկի չբավարարումը հանգեցրել է էլեմենտար խուճապի։

Թերևս տարօրինակ է ՀՀ կենտրոնական բանկի անգործությունը (որը կարծես հույսը դրել է շուկայի ինքնակարգավորման կարողության վրա)։ Որոշակի քանակությամբ արտարժութային ներարկումը, թերևս, շատ արագ կկարգավորեր իրավիճակը",- գրել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, վերջին օրերին դրամը արժեզրկվել է, դոլարի առքի գինը հասել է 420 դրամ և ավելի, քաղաքացիները բողոքում են, որ դոլար չեն կարողանում գնել ո՛չ փոխանակման կետերում, ո՛չ բանկերում:


 


 


 

Ձեր «ռազբիռատները» փաշինյանյանական իշխանության հետ արեք. Աբրահամյանը՝ ՌԴ-ին
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ