23.11.2024
Հայ և իռլանդացի երիտասարդները Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ բողոքի ակցիա են իրականացրել
prev Նախորդ նորություն

Քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2030 թվականների Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծն ու 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը:


Զեկուցվել է, որ ռազմավարությունն ուղղված է աղետների ռիսկերի բացահայտմանը, գնահատմանը, կարողությունների զարգացմանն ու մշտադիտարկմանը, աղետներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանը: Նշվել է, որ նախագիծն անդրադարձ է կատարում աղետների ռիսկի ոլորտում առկա խնդիրներին, իսկ դրա նպատակներն են՝ ձևավորել անվտանգ ու դիմակայուն պետություն, ապահովել ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում, անվտանգային մշակույթի ամրապնդում, տեխնոլոգիական համակարգի բարելավում, մարդկային ռեսուրսների զարգացում: Նախատեսվում են նաև քաղաքացիների շրջանում իրականացնել իրազեկման արդյունավետ միջոցառումներ, ընդլայնել ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, զարգացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը:


Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:


Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղետների ռիսկի ռազմավարության ընդունումն ու այս ուղղությամբ հետևողական ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ երեխաների շրջանում տարբեր միջոցառումների միջոցով իրազեկվածության բարձրացումը: Վարչապետը հանձնարարել է ռազմավարության նախագիծը ներկայացնել Կառավարության հաստատմանը: