14.11.2024
Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել շուրջ 88 780 մարդ
prev Նախորդ նորություն

Հայ և իռլանդացի երիտասարդները Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ բողոքի ակցիա են իրականացրել

Դուբլինում Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի ընթացող նիստի ժամանակ սեպտեմբերի 29-ին, մի խումբ հայ և իռլանդացի երիտասարդներ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել:


Նրանք հանդես են եկել "Ամոթ Ադրբեջանին", "Թուրքիան եւ Ադրբեջանը ցեղասպան են", "Կանգնեցրեք ցեղասպանությունը", "Մենք Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին ենք" վանկարկումներով:


Երիտասարդները տեւական ժամանակ մնացել են այնտեղ, համաժողովին մասնակցող պատվիրակներից շատերը դուրս են եկել նիստից և հեռվից լուսանկարել նրանց:


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իջել եւ զրուցել է երիտասարդների հետ. նրանք ընդգծել են, որ Հայաստանի կառավարության, Լեռնային Ղարաբաղի բնակչության կողքին են:


Երիտասարդներն իրենց զորակցությունն են հայտնել բռնի տարհանվող մեր հայրենակիցներին՝ նշելով, որ ցանկանում են գրավել միջազգային հանրությունը ներկայացնող խորհրդարանների նախագահների ուշադրությունը։


 

Քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Հաջորդ նորություն next
 Վրաստանը պատրաստ է մոդերատոր լինել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում
13.11.2024
Վրաստանը պատրաստ է մոդերատոր լինել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում