24.07.2025
Ուկրաինայի հայերի միության շտաբը ՀՀ-ում կազմակերպում է հումանիտար օգնության հավաքագրում
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարին ներկայացրել է իրավիճակը ԼՂ-ում

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ:


ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական հարձակման հետևանքներին՝ քաղաքացիական բնակավայրերի և անձանց թիրախավորմամբ, հանգեցնելով ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանման:


Նախարար Միրզոյանն կարևորել է միջազգային գործընկերների և կառույցների հստակ գնահատականն ու գործուն մեխանիզմների միջոցով ուժի կիրառման հետագա դեպքերի բացառման հրամայականը: ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակել է ուժի կիրառման գործելակերպը՝ չնայած հակառակի վերաբերյալ վերջին ամիսներին հնչած հավաստիացումներին:


ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը՝ այս համատեքստում ընդգծելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատը:


Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության օրակարգին:


 

ՀՀ և Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը
Հաջորդ նորություն next
 Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը
23.07.2025
Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը