29.11.2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կստանան 100 հազարական դրամ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ուկրաինայի հայերի միության շտաբը ՀՀ-ում կազմակերպում է հումանիտար օգնության հավաքագրում

Ուկրաինայի հայերի միության շտաբը Հայաստանում կազմակերպում է հումանիտար օգնության հավաքագրում Արցախից բռնի տեղահանված հայերի համար։

Ինչպես հայտնում է միության փոխնախագահ Դավիթ Մկրտրյանը, հավաքման կետը գտնվում է Yerevan Skatepark-ի տարածքում, Երվանդ Քոչարի 6, 6/1 հասցեում (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարեւանությամբ)։

Կարող եք բերել ոչ շուտ փչացող սննդամթերք, հագուստ (մաքուր և լավ վիճակում միայն), հիգիենիկ պարագաներ և այլ առաջին անհրաժեշտության իրեր ամեն օր 10:00-ից մինչև 20:00