29.04.2025
Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները. Անդրանիկ Թևանյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանը չի հանգստանում և ամեն ինչ անում է, որ Ռուսաստանը դառնա մեր թշնամին. Ղուկասյան

Փաշինյանը չի հանգստանում և ամեն ինչ անում է, որ Ռուսաստանը դառնա մեր թշնամին։ Այս մասին գրում է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

«Երկու թշնամի բավարար չէ և Մոսկվան նույնպես կավելանա խայտառակ քաղաքականության արդյունքում ։ Հռոմի ստատուտը վավերացնելը ոչինչ չի տա մեզ, բացի Ռուսաստանի հետ թշնամանալը։ Տանում են երկիրը անդունդի և որևէ մեկը այս իշխանություններից չի էլ պատկերացնում նույնիսկ ինչպիսի տնտեսական հետևանքներ մեզ կարող է սպասվել։ Այս ժողովուրդը խաղալիք չի ձեր համար, պարոնայք չինովնիկներ»,- գրել է Ղուկասյանը։

Հիշեցնենք, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում քննարկել և դրական եզրակացություն է տվել «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի` Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» նախագծին (Հռոմի ստատուտ):

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը բավականին կոշտ է արձանագրել այս հանգամանքին, նշելով, որ սա «ծայրահեղ թշնամական որոշում է»:

Երեւանը չի կարող ընդդիմադիր քաղաքապետ ունենալ. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը