Նոր պատերազմի դեպքում ՀՀ-ն չունի այնպիսի հնարավորություն, որը կար մինչև Արցախի օկուպացիան
Հնարավոր նոր պատերազմի դեպքում Հայաստանն այլևս չունի այնպիսի հնարավորություն, որը կար մինչև Արցախի շրջափակումն ու ի վերջո օկուպացիան։ Արցախի փոքրաթիվ, սակայն մարտունակ ուժերն այլևս չկան, որպեսզի նաև թիկունքում կարողանային սինխրոն գործողություններ անել։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը:
"Ուստի Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի ներկա սահմանների պաշտպանությունը ես պասիվ պաշտպանական մարտավարության մեջ չեմ տեսնում, ավելին` դա պարզապես մեզ ոչնչացնել տալու հնարավորություն է։ Մեր պաշտպանության հիմնական գործիքը ես տեսնում եմ հատուկ նշանակության փոքր և մոբիլ ստորաբաժանումների միջոցով թշնամուն անընդհատ հարվածներ հասցնելու մեջ` պրոակտիվ մարտական գործողություններով։
Ցավոք, սրա համար ունենք վատնված 3 տարի և անպիտան իշխանություն, որի առկայության պայմաններում ինքնին արդեն Հայաստանը մեծագույն վտանգի առաջ է կանգնած",- գրել է Պողոսյանը։