9.12.2023
Որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:


Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:


Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։


Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակին:


Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև առկա համագործակցության ընթացքի շուրջ:


 


 


 

Լևոն Քոչարյանը ձերբակալվել է. փաստաբան
Հաջորդ նորություն next