24.11.2024
Ադրբեջանը ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ, համայնքներ է վերահսկողության տակ վերցրել
prev Նախորդ նորություն

ԼՂ էթնիկ հայերը տեսականորեն կարող են ապրել ադրբեջանական տիրապետության տակ. ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի էթնիկ հայերը տեսականորեն կարող են ապրել ադրբեջանական տիրապետության տակ, սակայն երկխոսությունը վճռորոշ է. այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։


Նա նշել է, թե Հայաստանը հասկանում է՝ Ղարաբաղի հայերը բաց են Բաքվի հետ բանակցությունների համար:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր կեսօրին Արցախի իշխանություններն ընդունել են կրակի դադարեցման նախապայմանը:


Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։


Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:


Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:
Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:


Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: