25.04.2025
Ահազանգ. Տիգրան Ավինյանը հանդիպում է պոլիտեխնիկի ուսանողների հետ
prev Նախորդ նորություն

ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Հայաստանի հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովի դեմ

ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Հայաստանի հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրի Խորվաթիայի հավաքականի հետ խաղից հետո (0:1). armsport. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։


Մարզիչը մեղադրվում է հանդիպման մեկնարկը ուշացնելու մեջ։ Մեղադրանք է առաջադրվել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարզադաշտում հասարակական անցումները արգելափակելու, քաղաքական բնույթի սադրիչ հաղորդագրությունների, պիրոտեխնիկայի և հանդիպման ուշ մեկնարկի համար։


Այս պահին Հայաստանի հավաքականը յոթ միավորով զբաղեցնում է D խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը: Խորվաթիայի հավաքականը 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող Թուրքիայի հավաքականը։


 

Արցախում առաջարկում են փոխանակել ցորենը բարձրակարգ և արդեն ախտահանված ցորենի սերմով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար