28.11.2024
Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը հերքում է նաև Արցախի ՊՆ-ն
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանն ու Վասիլիս Մարագոսը բարձր են գնահատել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:


Փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ նրա կարևոր առաքելության մեջ:


Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: Այս համատեքստում կարևորվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքները:


Զրուցակիցներն ընդգծել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը ոլորտային բարեփոխումների իրականացման տեսանկյունից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքեր գործադրել ՀԸԳՀ կիրարկման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:


Քննարկվել է նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը, այս համատեքստում շեշտվել է ԵՄ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը: