11.07.2025
Մահացել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը
prev Նախորդ նորություն

Հայաստանը հետ է կանչել Վիկտոր Բիյագովին ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցչի պաշտոնից

Հայաստանը Վիկտոր Բիյագովին հետ է կանչել ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից:


Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վիկտոր Բիյագովին ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը նշանակվել է քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ և Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը ՝ Հաագա):


Իսկ Նիդերլանդներում ՀՀ արդեն նախկին դեսպան Տիգրան Բալայանը նշանակվել է Բելգիայում Հայաստանի դեսպան և Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար։

Դավիթ Իշխանյանը նամակներ է ուղարկել մի շարք երկրների խորհրդարանների խոսնակներին
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ