25.11.2024
Փարիզի քաղաքապետը կուղեկցի Երևանից դեպի Լաչինի միջանցք ուղևորվող շարասյունը
prev Նախորդ նորություն

Չենք ընդունում "Տրոյական ձին", արցախցիները հավաքվում են Վերածննդի հրապարակում

Բոլոր նրանք ովքեր դեմ են Ակնայով (Աղդամ) Ադրբեջանի կողմից ուղարկված "հումանիտար" բեռին և հասկանում են, որ դա մահ է, եկեք Վերածննդի հրապարակ։ Կոչով արցախցիներին է դիմել ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանը:

"Ադրբեջանը իր այս քայլով շախ և մատ է ուզում անել։ Եթե մեր իշխանությունները չեն ընդունում այդ "հումանիտար" բեռը, Ալիևը աշխարհով մեկ հայտարարում է, որ մեր իշխանություններն են մեզ սովամահ անում։ Իսկ Եթե իշխանությունները ընդունում են այդ բեռը, ապա դրվում է Արցախը կորցնելու մեկնարկը։

Այո մենք սոված ենք, այո Ադրբեջանը մեզ սովամահ է անում, բայց մենք չենք ընդունում "Տրոյական ձին"։

Դիմում եմ բոլոր առողջ ուժերին, Արցախը իրոք սիրող բոլոր իմ հայրենակիցներին, պատգամավորներին, քաղաքական գործիչներին, եկեք և կանգնեք մեր կողքին",- գրել է արցախցին։


VERELQ-ը հիշեցնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները առավոտյան հայտնեցին, թե Ադրբեջանը պատրաստվում է մարդասիրական օգնություն ուղարկել ԼՂ ժողովրդին։ Մասնավորապես, Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Նովրուզ Ասլանը հայտարարել է, որ նախնական փուլում կուղարկվի 40 տոննա ալյուր։