25.11.2024
«ԱՍԱԴՈՎ, կույր բանաստեղծ, որը տեսնում էր սրտով». միասին նշենք մեր հայրենակցի ծննդյան օրը
prev Նախորդ նորություն

Փարիզի քաղաքապետը կուղեկցի Երևանից դեպի Լաչինի միջանցք ուղևորվող շարասյունը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և մի շարք խոշոր շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված մարդասիրական բեռով բեռնատարների շարասյունն օգոստոսի 30-ին կլինի Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որտեղ այս պահին Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում նաև Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնության շարասյունը։


Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդից հայտնում են, որ օգոստոսի 30-ին Հայաստան է ժամանելու Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը կուղեկցի Երևանից դեպի Լաչինի միջանցք ուղևորվող շարասյունը։


Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։