29.09.2024
Չենք ընդունում
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտում մեկնարկում է սննդամթերքի տեսքով սոցաջակցության տրամադրման ծրագիրը

Սույն թվականի օգոստոսի 30-ից կմեկնարկի Ստեփանակերտ քաղաքում բնակվող՝ որոշ կատեգորիաների անձանց սննդամթերքի տեսքով սոցիալական աջակցության տրամադրման ծրագիրը։ Այս մասին հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից: 


«Ծրագրի շահառուներ կհանդիսանան 2023 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ՝


• 18 տարին չլրացած անձինք


• 63 տարին լրացած անձինք


• հաշմանդամություն ունեցող անձինք։


Յուրաքանչյուր շահառուի աջակցությունը կներառի 1 կգ միս, 1 կգ կարտոֆիլ և 1 կգ ձավարեղեն։


Աջակցություն ստանալու նպատակով շահառուն կամ նրա ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 21-ը (ներառյալ) դիմել Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փ. 39 հասցեում տեղակայված՝ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե կամ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե՝ ներկայացնելով շահառուի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հաշմանդամություն ունեցող անձի դեպքում՝ նաև փորձաքննական որոշման մասին տեղեկանքը։


Եթե շահառուի փաստաթղթերը ներկայացվում են շահառուի ընտանիքի անդամի կողմից, ապա պարտադիր է նաև դիմողի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը։


ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կամ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կտրվի համապատասխան կտրոն, որը պետք է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 25-ը (ներառյալ) ներկայացվի սննդամթերքի տրամադրման նպատակով առանձնացված տեղամասերից մեկը։


Սննդամթերքի տրամադրման տեղամասերը կգործեն Ստեփանակերտի կենտրոնական շուկայում և Հաղթանակի հրապարակի մոտակայքում գտնվող՝ «Էլիտ Գրուպ» ՍՊԸ և Մասիս Մկրդունց ԱՁ մսամթերքի վաճառքի խանութներում։


Խնդրում ենք սննդամթերքի տրամադրման տեղամաս ներկայանալ համապատասխան տոպրակներով»։

ՊՆ-ում քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանության բնագավառում
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին