23.05.2025
Լաչինի միջանցքում առևանգված տղայից բացի ևս 2 երիտասարդի հետ չի հաջողվում կապ հաստատել
prev Նախորդ նորություն

Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարելու

Այսօր երեկոյան՝ ժամի 21։00-ին, Արցախում Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու, որտեղ քննարկվելու է այսօրվա միջադեպը և ստեղծված իրավիճակը, «Ազատությանը» հայտնեց ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։


Վերջինիս խոսքով՝ ենթադրվում է, որ նիստին մասնակցելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։


Այսօր ավելի վաղ պաշտոնական Ստեփանակերտը հայտնել էր մեկ երիտասարդի՝ 22-ամյա ուսանող Ալեն Սարգսյանի առևանգման մասին։ Ժամեր անց հաստատեց ևս 2 երիտասարդի՝ Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի անհետանալու մասին։


 


 


 

Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրե
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան