9.06.2025
Ադրբեջանցիները Հակարիի կամրջի անցակետից երիտասարդի են առևանգել
prev Նախորդ նորություն

Ալեն Սարգսյանն ուսանող է. մանրամասներ՝ ադրբեջանցիների առևանգած երիտասարդի մասին

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:


 

Անհրաժեշտ է համաժողովրդական միասնություն և պայքար. Վազգեն Մանուկյանի կոչը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին