25.11.2024
Դավիթ Իշխանյանը կպարի՞ ՀՀ իշխանությունների դուդուկի տակ. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Արմենը գիտակցված է պայքարի առաջնագծում և իր համար այս ամենը կանխատեսելի էր. Աբրահամյան

Արմեն Աշոտյանի նկատմամբ իշխանության ստորություններն ամենատարբեր դրսևորումներն ունեն: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Դա չի սկսվում և ավարտվում միայն դատարանի վերջին որոշմամբ, որով Արմենի կալանքի տակ գտնվելու ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվեց: Սահմանափակված է նրա տեսակցությունը ընտանիքի անդամների հետ, նույնիսկ պատգամավորական այցերն են արգելված:

Եթե հաշվի առնենք Աշոտյանի մենախցում գտնվելը, ապա նրա նկատմամբ գործադրվող գործիքակազմն առավել ամբողջական կդառնա:

Համենայդեպս Արմենն ինքը գիտակցված է պայքարի առաջնագծում և իր համար այս ամենը կանխատեսելի էր:
Ազատությու´ն Արմեն Աշոտյանին, ազատությու´ն բոլոր քաղբանտարկյալներին",- գրել է Աբրահամյանը: