24.11.2024
Արցախի քաղաքական իրավիճակի փոփոխության առումով քայլ առաջ է. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Եթե մենք առաջնորդվենք հանունի գաղափարով, կարող ենք հաջողել բոլոր առումներով. Իշխանյան

Արցախի եւ ՀՀ իշխանությունները պետք է կարողանան պատգամներ փոխանցել մեկը մյուսին, ՀՀ-ն մեզ համար կարեւոր եւ առանցքային տեղ ու դեր ունի: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի ԱԺ նորանշանակ նախագահ Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով Արցախի ու ՀՀ հարաբերություններին:


«Եթե մենք առաջնորդվենք հանունի գաղափարով, եթե մենք չօգտագործենք հակա տերմինը, ապա մենք կարող ենք հաջողել բոլոր առումներով: Մենք չպետք է տրվենք այն տեսակետներին, որ մենք գործընկերներ պետք է փոխենք: ՀՀ-ն իր հերթին պետք է հստակորեն ունենա իր դերակատարությունը մեր կյանքում: Այդ առումով ես պատահական չեմ համարում երեկ ՀՀ ԱԺ նախագահի կողմից նախաձեռնված զանգը եւ շնորհավորանքը: Բնականաբար, մեկնված ձեռքին ձեռք ենք մեկնում եւ կամուրջներ կառուցում: Եթե մենք կարողանանք այդ կամուրջները երկուստեք ավելի ամրապնդել, ապա այն ինչ ունեցել ենք 90-ականների, այդ ամենը մեզ համար կլինի շոշափելի, ես նկատի ունեմ հաջողությունները ոչ միայն քաղաքական, այլ նաեւ այլ ասպարեզներում»,-ասաց նա:


Հարցին, թե արդյոք ձեռք մեկնելու գործընթացը այդպես կընկալվի իր հայաստանյան կուսակիցների կողմից, որոնք ընդդիմադիր են օրվա իշխանություններին, Իշխանյանը նշեց, որ ՀՅԴ ապակենտրոն սկզբունքի համաձայն ՀՅԴ ՀՀ կառույցն իր դիրքորոշումն ունի, ՀՀ իշխանությունների հանդեպ իր դիրքորոշումն է հայտնել նաեւ Արցախի Ազգային ժողովը, սակայն պետք է առաջ նայել: «Մեր ընդհանուր որդեգրած քաղաքական գիծը որպես Արցախի Հանրապետություն եւ ԱՀ Ազգային ժողով, պիտի հնարավորություն ընձեռնի նոր քաղաքական միջավայր կերտելուն »,-ասաց նա:


Անդրադառնալով խորհրդրանական դիվանագիտությանը՝ նա նշեց, որ Արցախի բարեկամների մեծ բանակ կա, որը պետք է օգտագործել արդյունավետ: