24.11.2024
«Միջազգային հանրության» բոլոր կոչերը և որոշումները «թղթե շերեփ» են․ կարծիք
prev Նախորդ նորություն

Արցախի քաղաքական իրավիճակի փոփոխության առումով քայլ առաջ է. Աբրահամյան

Արցախի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի ընտրությունը բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծել:


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:


Նա նաեւ նշել է. "Մինչև որոշակի քննարկումներն այն համատեքստում են, թե ինչու է խորհրդարանի նախագահի ընտրությունը կանգ առել 33 պատգամավոր ունեցող օրենսդրի 3 հոգանոց խմբակցություն ունեցող ուժի վրա, նախ պետք է ընդգծել, որ խորհրդարանական ընդդիմությունը միասնական ճակատով է հանդես գալիս, իսկ այս առումով 3 ընդդիմադիր ուժերը միասին 7 պատգամավոր են:


Երկրորդ, չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց խորհրդարանի խոսնակի կարևոր և ներկայանալի պաշտոնի առումով Արցախի խորհրդարանում ընտրությունն առանձնապես մեծ էլ չէր:


Դավիթ Իշխանյանն առաջին պատերազմի ազատամարտիկներից է, նոր ձևավորվող բանակի առաջին շրջանում գումարտակի հրամանատար է եղել:


Իր պահվածքով, վարքագծով, ազգային կեցվածքով ու սկզբունքային դիրքորոշումներով աչքի ընկնող պետական գործիչ է, ով այսօր չափազանց վտանգավոր պաշտոն է ստանձնել:


Վտանգավոր, որովհետև մի կողմից Արցախում ծայրահեղ ծանր իրավիճակ է, մյուս կողմից` պետական կառավարման համակարգը կոլապսի շեմին է, դեռ չեմ խոսում քաղաքական դաշտում ստեղծված անառողջ մթնոլորտի մասին:


Անկասկած մեծ խնդիրներ են լինելու նաև երկրի կուրսի հետ կապված, որովհետև գործող նախագահն իր մոտեցումներում, մեղմ ասած, անկայուն է` տարբեր քամիների ու տրամադրությունների ազդեցության տակ, միաժամանակ նույնիսկ այս առաջադրման պայմաններում ՀՅԴ-ն ու իշխող ուժը որոշ սկզբունքային հարցերի շուրջ շարունակում են տարաձայնություններ ունեն:


Համենայդեպս ընդդիմությունը կարևոր դիրք է զբաղեցնում. խորհրդարանի ղեկավարը Արցախի Հանրապետության սահմանադրությամբ երկրի երկրորդ դեմքն է, ով նախագահի հրաժարականի կամ այդ գործառույթի իրականացման անհնարինության պայմաններում, ստանձնում է երկրի ղեկավարի պարտականություններ:


Արցախի քաղաքական իրավիճակի փոփոխության առումով քայլ առաջ է, որը հետագա քաղաքական վերադասավորումների նոր հնարավորություն է ստեղծում:"