Միայն հիմար ձևացողը կցանկանա, որ Արցախ-Ադրբեջան քննարկումները ՌԴ-ից դուրս լինեն. Ղևոնդյան
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
"Ամեն բան վերադառնում է իր ցիկլի սկիզբ ու մեծ գեոպոլիտիկա: Դեռ 2017-ին էի ասում առաջին հանրապետության պատմությունը լավ կարդացեք:
Արցախը գեոպոլիտիկա է. կայսրություն - Ադրբեջան գեոպոլիտիկա: Ավանդական գեոպոլիտիկա ռասկլադում այն, կայսրություն ստեղծելու ու այն պահելու գործիք է, ու կարծես էդ մասով բան չի փոխվել դեռ 20-րդ դարից ի վեր: Ու միայն հիմար ձևացողը կցանկանա, որ Արցախ-Ադրբեջան քննարկումները ՌԴ-ից դուրս լինեն: Միայն այն որակի տեսակի օրգանիզմը, ում համար Արցախի հայերի բնաջնջումը խնդրի լուծում է ՀՀ-ի համար:
Իսկ պետությունը՝ տեր լինելն է, ոչ թե «որտեղ հաց, այնտեղ կաց»: Էս ա, ու դեռ ավելին:
Այս ազգը ունի արժանիագույն զավակներ, ում դուք չեք ճանաչում, ում պատիվ ունեմ ես գիտենալու. իրենք պոստեր չեն գրում ՖԲ-ում, զուսպ են ու ստվերի պես պահում են այն արժեքները, որոնք կարևոր են հանուն հայի, արժանապատիվ մարդու, իրենց կենսակերպի ու աշխարհընկալման, հանուն հակամարդ բիոզանգվածներին, հանուն լույսի ու արժանապատվության, հանուն մաքուրի ու անբիծի:
Մենք մեր լոպազ ու մեծամիտներին, դատարկախոսներին, մեր պատվիրակված խոսողներին գիտենք, իսկ արժանապատիվները ջանք են գործադրում, որ մենք ապրենք, որևէ ձև, արժանապատիվները, որ ճկուն չեն, ունեն տեսակ ու երևույթները իրենց անուններով են կոչում, կենաց չեն ասում, դատարկ դուրս տալիս, պոպուլիստական տեքստերով ուղեղներ արդուկում ու տակները չեն լցնում սրա կամ նրա անունը տալուց:
Էս ա:
Ամեն բան դեռ նոր է սկսվում: Մեծ քիմմաքրումը անխուսափելի ու կենսական է: Իսկ պետությունը հանրույթը չի փրկում:
Մի բան էլ. ՀՀ-ում կարծեմ մինչև 20 ուրանի հետազոտված հանքավայր կա",- գրել է Ղևոնդյանը: