24.11.2024
Մարությանին կրկին մերժել են. ՄԱՄՈԻԼ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը միջոցների կիրառման հարցում սահմանափակում չունի. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական անցակետից կամ որևէ այլ կետից հայերի առևանգումները պետք է դիտարկել ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության տրամաբանության մեջ: Ընդ որում` վերջին 2 դեպքերը իրենց բնույթով եզակի չէին և ադրբեջանական ագրեսիան միայն Արցախում ապրող մեր հայրենակիցների վրա չի տարածվում: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"2-3 ամիս առաջ, նույն ադրբեջանցիները, Սրաշեն-Շիկահող հատվածում` ՀՀ ինքնիշխան տարածքից, 2 զինծառայող էին առևանգել:

Այս բոլոր միջադեպերին ոչ միայն ադրբեջանական լկտիությունն է միավորում, այլ հայաստանյան իշխանությունների լռությունը, որով քարտ-բլանշ է տրվում ադրբեջանական նորանոր սադրանք-ագրեսիային:

Ադրբեջանը միջոցների կիրառման հարցում սահմանափակում չի ունենա այնքան ժամանակ, քանի Հայաստանի իշխանությունն իր քաղաքական կուրսով դրա հնարավորությունը տալիս է",- գրել է Աբրահամյանը: