24.11.2024
Դեսպանը պատմել է, թե ինչն է խոչընդոտում գերմանական բիզնեսին գալ Հայաստան
prev Նախորդ նորություն

Արդյունաբերության և առևտրի ոլորտում փոխգործակցությունը ՀՀ և ՌԴ օրակարգի կարևոր բաղադրիչն են

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:

Նախագահը կարևորել է միջոցառումը, համարել է այն անհրաժեշտ և օգտակար, ընդգծելով, որ համաժողովը շատ լավ հարթակ է ԵԱՏՄ անդամ պետությունների իշխանությունների, հանրության, ակադեմիական շրջանակների և գործարար համայնքի ներկայացուցիչների երկխոսության համար:

«Արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ պայքարը այն մեծ աշխատանքի մասն է, որ մենք իրականացնում ենք մեր երկրներում՝ բարելավելու գործարար միջավայրը: Արդյունաբերության և առևտրի ոլորտում փոխգործակցության հարցերը հայ-ռուսական միջպետական օրակարգի կարևոր բաղադրիչն են, ուստի Ձեր այցը մենք կարևորում ենք նաև այդ տեսանկյունից և ուրախ ենք քննարկելու հիշյալ ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժն ու հնարավորությունները»,- մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը:

Իր հերթին նախարար Դենիս Մանտուրովը «Անտիկոնտրաֆակտ» համաժողովի շրջանակներում քննարկվող հարցերը և դրանց տրվող լուծումները կարևորել է ցանկացած երկրի, այդ թվում՝ զարգացած երկրների տնտեսությունների համար և շնորհակալություն հայտնել Հայաստանում 4-րդ միջազգային համաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու համար:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացմանը և փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: