24.11.2024
Արա Աբրահամյանը չի մասնակցի 2017-ի ընտրություններին
prev Նախորդ նորություն

Դեսպանը պատմել է, թե ինչն է խոչընդոտում գերմանական բիզնեսին գալ Հայաստան

Գերմանական բիզնեսի մուտքը Հայաստան մի շարք խոչընդոտներ ունի, այդ թվում և տնտեսական: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Նրա խոսքով՝ գերմանացի ներդրողները հետաքրքրված են այն երկրներով, որտեղ մեծ շուկա կա, բացի այդ, նրանց հարկավոր է քաղաքական կայունություն իրենց ներդրումների համար:

«Ցավոք, գերմանական մամուլում Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող վերնագրերը չեն ոգևորում մեր գործարարներին: Պայթունավտանգ իրավիճակը տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը վախեցնում են գերմանացի պոտենցիալ ներդրողներին», - ասել է դեսպանը:

Քիսլերը նշել է, որ միևնույն ժամանակ թյուր է կարծիքը, որ արդյունավետ տնտեսական գործունեության համար Հայաստանում հնարավորություններ առկա չեն: Ըստ նրա՝ Հայաստանում արտադրություն հիմնելու համար կա մեծ ներուժ, իսկ հավելյալ գրավչություն հայկական տնտեսությանը տալիս է ԵԱՏՄ-ին անդամակցությունը:

Դիվանագետը հիշեցրել է, որ Գերմանիան հանդիսանում է Հայաստանի երրորդ խոշոր առևտրային գործընկերը՝ Ռուսաստանից ու Չինաստանից հետո: Ընթացիկ տարում Գերմանիայի կողմից ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է 54.4 մլն եվրո: Եվս 22 մլն հատկացվել է տարածաշրջանային ծրագրերի շրջանակում:

Նշենք, որ Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունը 2015 թվականին կազմել է 347 մլն դոլար: