25.11.2024
ՀՀ արտաքին պարտքն ավելի արագ է աճում, քան ՀՆԱ-ը. Կարեն Կարապետյան
prev Նախորդ նորություն

Արա Աբրահամյանը չի մասնակցի 2017-ի ընտրություններին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը որոշում է կայացրել չմասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Աբրահամյանը յայտարարել է Երևանում կայացած ասուլիսի ժամանակ:

«Անցյալ անգամ ես ասացի, որ ուզում էի և պատրաստվում էի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան: Ես զգացի, որ ունեմ հնարավորություններ`օգնել երկրին, զարգացնել, որ ամեն մարդ իր վրա զգար տեսանելի փոփոխությունները: Ես պատրաստվում էի մասնակցել, բայց խնդիրներ առաջացան, ես երկար բացակայեցի՝ մոտ 7 ամիս: Հիմա էլ կան մի քիչ անձնական խնդիրներ, որ ես պետք է բացակայեմ, այստեղ չլինեմ: Մեկնելու եմ, ու պետք է վերադառնամ մարտի կեսերին: Ես որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրություններին»,- բացատրել է իր որոշումը Արա Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է իր կողմից ստեղծած «Ազգային միասնություն» շարժմանը, ապա գործիչը գոհ է դրա կատարած աշխատանքներից, ամռանը անցկացրած տնտեսական ֆորումից, որը բանախոսի խոսքով շատ արդյունավետ է եղել: Արա Աբրահամյանը հայտարարեց, որ ևս մի ֆորում կանցկացվի նաև 2017 թվականի հոկտեմբերին՞

«Հավատում եմ, որ այս տնտեսական շարժումը մեծ սոցիալական ռազմավարություն ունի»,- հավելել է նա: