25.11.2024
Bloomberg. Ադրբեջանն ու ՀՀ-ն վերջին 10 տարում 27 մլրդ դոլար են ծախսել սպառազինության վրա
prev Նախորդ նորություն

ՀՀ արտաքին պարտքն ավելի արագ է աճում, քան ՀՆԱ-ը. Կարեն Կարապետյան

Հայաստանի տնտեսությունը խորը փոփոխություննրի կարիք ունի եւ կառավարությունը գնում է այդ ճանապարհով: «Մենք առաջարկում ենք ամենաարագ փոփոխությունները, որքանով հնարավոր է»։ Այս մասին Bloomberg գործակալությանը ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում է news.am-ը։

Մասնավորապես Կարապետյանը նշել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները՝ բյուրոկրատիան պարզեցնելու ու ձեռներեցությանը պետական աջակցություն ցուցաբերելու հաշվին։ Նրա խոսքով բիզնեսը չպետք է խոչընդոտների բախվի կոռումպացված չինովնիկների կամ գերիշխող մրցակիցների կողմից, որոնք օգտագործելով քաղաքական կապերը, ձգտում են սահմանափակել մրցակցությունը։ «Մենք կստեղծենք ազնիվ, մրցունակ ու հավասար հարթակ»,- ասել է նա։

«Մենք կստեղծենք հավասար մրցակցային պայմաններ գործարարների համար: Գործարարների համար խոչընդոտներ չպետք է լինեն»,- Կարապետյանի խոսքերն է հիշեցնում գործակալությունը:

Bloomberg-ը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոր վարչապետին անվանել է «փոփոխությունների խորհրդանիշ», իսկ Կարապետյանն իր նշանակման հաջորդող օրերին օրենսդիրներին ասել էր, որ երկրի տնտեսությունը ծանր վիճակում է գտնվում, և անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ:

Կարապետյանը շեշտել է, որ մաքսային ծառայության ղեկավարությունում ու հարկային օրենսգրքում արված փոփոխությունները նպաստում են թափանցիկության բարձրացմանը, ու ինքը թույլ չի տա գերիշխող խաղացողներին օգտագործել «մյուսներին անհասանելի վարչական աջակցությունը մրցակցությունը ճնշելու համար։ «Ոչ մեկը չունի իմունիտետ, ու ոչ մեկը արտոնյալ չէ»,- հայտնել է նա։

Կարապետյանը նշել է, որ մտադիր է ստեղծել խորհրդատվական խումբ, որը կներառի նաեւ օտարեկրյա մասնագետների՝ երկարաժամկետ հեռանկարում տնտեսության զարգացման հնարավորություններ որոնելու համար։ Դա վերաբերում է հարկային փոփոխություններին, բիզնեսի աջակցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը ու գյուղատնետսությունը։

Նրա կարծիքով հաջորդ տարվա 3․2 տոկոսի տնտեսական աճը ՝ Հայաստանի 5․8 մլրդ դոլարի չափով արտաքին պարտքի հետ միասին բավարար չեն բնակչության կենսամակարդակը զգալիորեն բարձրացնելու համար։ «Մեր արտաքին պարտքը ավելի արագ է աճում, քան ՀՆԱ-ն ու ավելի արագ, քան եկամուտները»,- նկատել է նա։