18.04.2025
«Խաղաղության օրակարգով» ցեղասպանվելու այլընտրանքը. Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Իշխանությունը, յուրայիններին պաշտպանելու նպատակով, գործի է դրել անբարոյական գործիքակազմը

15 օր առաջ Մուրացանի զինվորական հոսպիտալում տեսակցեցի զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանին, իսկ այսօր ցավով տեղեկացա, որ նա մահացել է: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Շուրջ 4 տարի է, ինչ Մխիթարյանը գամված էր անկողնուն ու դա այն պատճառով, որ այս իշխանության ներմուծած բարքերի հետևանքով, հայ սպան դաժան ծեծի է ենթարկվել, իսկ այս ողբերգական միջադեպի հետևանքով միայն մեկ մարդ է կալանավայրում, այն էլ` եթե չեմ սխալվում, ընդամենը 5.5 տարվա ժամկետով:

Սա այն դեպքում, որ միջադեպին ներկա անձինք և սպայի հարազատները պնդում են, որ եղել է խմբային հարձակում, որոնց մասնակցել է այդ ժամանակվա մարզպետն ու նրա շրջապատը:

Ավելին, այս պահին, իշխանության հրահրմամբ, այդ ողբերգական միջադեպի գործով 3 վկայի նկատմամբ (2-ը` սպաներ են) «սուտ մատնության» հոդված է կարվում:

Այդ վկաների միակ «մեղքն» այն է, որ նրանք փորձել են կանխել հայ սպայի նկատմամբ հարձակումը, իսկ հետո իրենց ցուցմունքներով նշել, թե ովքեր և ինչպես են Արա Մխիթարյանին այդ վիճակի հասցրել:

Իշխանական համակարգը, յուրայիններին ամեն գնով պաշտպանելու նպատակով, մարտի է նետել իր անբարոյական ողջ գործիքակազմը",- գրել է Աբրահամյանը:

Ինտեգրվելը միայն շաքար, լոբի ու ալյուր բաժանելը չէ, ձրի պանիրն էլ գիտեք որտեղ է լինում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար