24.11.2024
ԱԳՆ՝ առանց դիվանագիտական ռեսուրսի. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Սրանք բանակցություններ են Բաքվի ինտեգրացիայի կամ ռեինտեգրացիայի օրակարգով. Սուրենյանց

Վաշինգտոնի, Մոսկվայի, Բրյուսելի հարթակներում հայկական կողմի համար արձանագրվում են ցավալի ձևակերպումներ, որոնք առնվազն կասկածի տակ են դնում ԼՂ որևէ սուբյեկտություն: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

"Ըստ էության, սրանք բանակցություններ են Բաքվի ինտեգրացիայի կամ ռեինտեգրացիայի օրակարգով: Արևմտյան և ռուսական հարթակների տարբերությունն այն է, որ Մոսկվան ԼՂ-ի համար գոնե հետկոնֆլիկտային այնպիսի կոնֆիգուրացիա է առաջարկում, որպեսզի հնարավոր լինի ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունը: Արևմուտքի առաջարկած «միջազգային երաշխիքներն» ընդհանրապես զուրկ են բովանդակությունից ու մեխանիզմներից:

Կանգնած ենք վատի ու վատթարագույնի ծանր ընտրության առջև",- գրել է նա: