25.11.2024
Արցախցիների բողոքի միակ թիրախը պետք է լինի Հայաստանի իշխանությունը
prev Նախորդ նորություն

Արցախը 220 օր է ապրում է լիակատար մեկուսացման պայմաններում, Երևանի արձագանքը համարժեք չէ

220 օր է՝ արցախահայությունն ապրում է ադրբեջանական զինուժի կողմից լիակատար մեկուսացման պայմաններում և կրակի տակ։ Այս մասին այսօր քննարկման ընթացքում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։


«Արցախի ժողովրդի գլխին կախված է էթնիկ զտումների իրական վտանգ, և ես միակը չեմ, որ խոսում եմ այդ սպառնալիքի առկայության մասին։ Այս մասին խոսում են ամենուր։ Սրան զուգահեռ ունենք ևս մեկ լուրջ խնդիր՝ Հայաստանն ու Սփյուռքը համապատասխան չեն արձագանքում ստեղծված իրավիճակին»,- ասաց նա։ Ըստ Վարդանյանի՝ վերջին շրջանում արցախյան հիմնախնդրի շուրջ նոր գործընթացներ են ընթանում, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ աղմկահարույց հայտարարության համատեքստում, սակայն սրան Երեւանից որեւէ արձագանք չի հետեւել։


Պատգամավորը նշեց, որ գործող իշխանությունից, հասկանալի պատճառներով, պետք չէ պատշաճ արձագանք ակնկալել, բայց հասարակության արձագանքն այն մակարդակի չէ, որ աշխարհին ապացուցի, որ «մենք դեռ գոյություն ունենք որպես պետություն»։