14.09.2025
Պետական դավաճանություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
prev Նախորդ նորություն

Գրիգորյանը Սամանթա Փաուերին ներկայացրել է ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի հետևանքները

ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ:


Այդ մասին ասված է ՀՀ Անվտանգության խորհրդի Ֆեյսբուքի էջում:

«Ա. Գրիգորյանը և Ս. Փաուերը մտքեր են փոխանակել գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի և ընդլայնման հեռանկարների շուրջ, ինչի համատեքստում քննարկել են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները՝ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված և օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները»,- նշված է գրառման մեջ:


 


 


 

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Լիսաբոնում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան