20.04.2025
Գագիկ Մելքոնյանը «Հ1»-ի ուղիղ եթերով պետք է հանդես գա հերքման տեքստով. Արթուր Վանեցյան
prev Նախորդ նորություն

Պետական դավաճանություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դռնփակ դատական նիստում քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Արզիկ Հարությունյանի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը), 2023թ. հուլիսի 11-ի դատավճռով Ա. Հարությունյանին մեղավոր է ճանաչել պետական դավաճանություն կատարելու մեջ։


Այս մասին տեղեկացնում են ԱՀ դատախազությունից` ի լրումն դատախազության կայքում 2022 թվականի հոկտեմբերի 31-ին տեղադրված՝ «Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան» վերտառությամբ հաղորդագրության։


Կառույցի տեղեկատվությամբ` նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում 10 (տասը) տարի ժամկետով:


 


 


 


 


 

Գրիգորյանը Սամանթա Փաուերին ներկայացրել է  ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի հետևանքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար