Մեզ բաժանած մարդիկ չգիտեն ոչ միայն, թե ինչ է Հայրենիքը, այլև ընտանիքը. Աշոտյանը՝ որդուն
Ծնունդդ շնորհավոր, իմ ավագ որդի, Գոռ ջան։ Ցավոք, ճակատագրի բերումով չեմ կարող այս տարի քեզ անձամբ շնորհավորել և պինդ գրկել։ Այս մասին ասված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ կալանավայրից որդուն ուղղված շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է նրա ֆեյսբության էջում:
"Մեզ բաժանած մարդիկ չգիտեն ոչ միայն, թե ինչ է Հայրենիքը, այլև ընտանիքը, թե չէ չէին զրկի մեզ գոնե տեսակցելու կամ զանգելու հնարավորությունից։ Բայց մենք սա էլ կհաղթահարենք։
3 բան եմ ցանկանում թողնել քեզ․ դաստիարակություն, գիտելիք և անուն։ Որ տարբերակես ճիշտն ու սխալը, կարողանաս ինքնուրույն հարթել կյանքիդ ճանապարհը և ապրել՝ գլուխդ բարձր։
Խոստանում եմ քեզ անել ամեն ինչ, որ դու ու քո սերնդակիցները ապրեն արժանապատիվ և հայկական պետության մեջ։
Լավ սովորիր, ընտանիքին ուշադիր եղիր, տան տղամարդը հիմա դու ես։
Իսկ պապայի կարոտն ու անարդարության վրեժը հանիր քո քննություններից։
Ամուր գրկում եմ։ Աստված օրհնի և պահպանի քեզ: Մինչ հանդիպում",- ասված է ուղերձում։