25.11.2024
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է տարածքային զիջումներին
prev Նախորդ նորություն

ՀՀ Նախագահ. Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին ճիշտ որոշում էր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը ճիշտ որոշում էր: Ըստ նախագահի՝ Հայաստանը շատ բան է շահում այդ անդամակցությունից:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի անդամակցումը միությանը, ցավոք, համընկավ ԵԱՏՄ հիմնական լոկոմոտիվ հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական իրավիճակի վատթարացման հետ, որը պայմանավորված է ՌԴ դեմ պատժամիջոցներով.

«Մեր տնտեսությունը փոքր է, այն հազարավոր թելերով կապված է ռուսաստանյան տնտեսության հետ: Այդ իսկ պատճառով արտաքին բացասական գործոնները, իհարկե, որոշակիորեն վատացրեցին մեր ցուցանիշները»,- ասել է նախագահը «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում

Միևնույն ժամանակ երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Երևանը ճիշտ որոշում է կայացրել և ոչինչ չի կորցրել:

«Ես կարծում եմ, որ մեկ-երկու տարուց ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները , առաջին հերթին, փոքր տնտեսություններ ունեցող երկրների քաղաքացիները, դա, անշուշտ, կզգան...Մենք 3 միլիոնանոց շուկա ունենք, դա փոքր շուկա է, իսկ դառնալով ԵԱՏՄ անդամ մենք արդեն 170 միլիոնանոց շուկայի մաս ենք դարձել: Եվ, ի վերջո, կհասնենք այն նպատակներին, որոնք միության հիմքում են դրված՝ ապրանքների, աշխատուժի, կապիտալի, ծառայությունների, մարդկանց ազատ տեղաշարժ, որից մենք շատ կշահենք»,- շեշտել է նա:

Այդ կոնտեքստում Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2016 թվականին Հայաստանը 50% ավելացրել է իր արտադրանքի արտահանումը, որի մեծ մասը արտահանվում է ԵԱՏՄ անդամ պետություններ: