26.11.2024
Արցախում նախագահի ընտրության մասին նախագիծը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող
prev Նախորդ նորություն

«SOS Artsakh». ՀՅԴ-ն նախաձեռնում է 24 ժամյա նստացույց դեսպանատների մոտ

Հունիսի 27-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնում է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ 


Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ 


Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը։ 


Նստացույցը բոլոր վայրերում կմեկնարկի հունիսի 27-ի առավոտյան 08։30-ից և կավարտվի հունիսի 28-ին, ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։