26.11.2024
Պաշտպանություն այլևս չենք իրականացնելու, դա տիկին Գայանեի ցանկությունն է. փաստաբան
prev Նախորդ նորություն

ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը մեկնարկում է Գերագույն ժողովը

Հունիսի 9-ին աշխատանքները կսկսի Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության հերթական՝ 26-րդ Գերագույն ժողովը:


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ այն առաջիկա մի քանի օրերին կքննի ՀՅԴ Հայաստանի կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, կանդրադառնա.


Հայաստանի և Արցախի Հանրապետություննների առջև ծառացած մարտահրավերներին, կուղենշի կուսակցության Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարությունը և մարտավարությունը, ինչպես նաև կընտրի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին:


Ժողովի աշխատանքներին կմասնակցեն պատվիրակներ Հայաստանի բոլոր մարզային կառույցներից, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական, ուսանողական և ուղեկից միություններից, հրավիրյալներ` ՀՅԴ արտերկրի կառույցներից: