26.11.2024
ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը մեկնարկում է Գերագույն ժողովը
prev Նախորդ նորություն

Պուտինը Սոչիում կհանդիպի Փաշինյանի հետ

Ուրբաթ օրը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կհանդիպի նաև ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ: Բացի այդ, երկրի ղեկավարը նախատեսում է զրուցել Բելառուսի ղեկավար Ալեքսանդրի հետ։  այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առաջնորդի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։


«Պուտինն այսօր Սոչիում է, և աշխատանքային օրվա հանրային մասը կսկսի Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ոչ պաշտոնական զրույցով, որը տեղի կունենա Բոչարով Ռուչեյ նստավայրում», - լրագրողներին ասել է Պեսկովը։


Հաջորդիվ ՌԴ նախագահը կմեկնի "Սիրիուս", որտեղ կհանդիպի օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին։  


«Կլինեն և՛ Պուտինի, և՛ Միշուստինի ելույթները, ելույթներ կունենան օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարները, այնուհետ Պուտինը առանձին աշխատանքային հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։