2.01.2026
Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանը Տեղ գյուղում ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին

ԱՄՆ դեսպանը Տեղ գյուղում ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։ Այս մասին գրառում և լուսանկար է տեղադրվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում․


«Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը հանդիպեց տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ, որոնք ներկայացրեցին անվտանգային միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները:


Դեսպանը նաև այցելեց Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես եղավ սահմանին տիրող լարված իրավիճակին։ Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը»,-ասված է գրառման մեջ։


 


 

Կառավարությունը շարունակում է անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցությունը
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ