Բոլոր լռողները, բոլոր հանդուրժողները դառնում են այս ամենի համահեղինակը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին, գրում է.
"Մի գերագնահատեք Տիգրանաշենը։ Մի գերագնահատեք Շուշին, մի գերագնահատեք Արցախը, մի գերագնահատեք 5000 զոհը, մի գերագնահատեք ազգային արժանապատվությունը, մեր գերագնահատեք սփյուռքը, մի գերագնահատեք պետականությունը, մի գերագնահատեք եկեղեցին։
Բոլոր լռողները, բոլոր հանդուրժողները, բոլոր համակերպվողները, մեծ հաշվով, դառնում են այս ամենի համահեղինակը"։
Հիշեցնենք, Փաշինյանը, մասնավորապես, ասել էր. «Եթե ելնենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի, իրավական առումով կնայենք, քաղաքական առումով եթե պարզվի` դա Ադրբեջանինն է, մենք այդտեղ ոչ մի խնդիր չունենք, և դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի` Արծվաշենը վերադարձնի, Քյարքին վերցնի։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ մենք այդ հարցի արժեքը չգերագնահատենք»։