21.04.2025
Տարին նշանավորվեց հայ-խորվաթական բարձր մակարդակի շփումներով և այցերով. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են «Новосталь-М» ընկերության պատվիրակությանը

Քաղաքաշինության կոմիտեում մայիսի 29-ին հյուրընկալել են ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերության պատվիրակությանը: Հանդիպմանը կոմիտեի պատասխանատուներից բացի ներկա են եղել նաև Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչները: Քննարկվել է Հայաստանի շինարարության ոլորտում ընկերության ներգրավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:


Ընկերության սեփականատեր Իվան Դեմչենկոն տեղեկացրել է, որ շինարարական պողպատից իրենց արտադրատեսակները, ամրանները ներկայացված են աշխարհի ավելի քան 70 երկրում: Հայաստանյան շուկայում 5 տարվա միջնորդավորված աշխատանքից հետո մտադիր են այստեղ ընկերության ներկայացուցչություն բացել:


Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորել է ընկերության հետաքրքրվածությունը հայաստանյան շինարարության ոլորտով և բնագավառի ներկայացուցիչների հետ հանդիպման միջոցով գործակցության ուղիների նախանշումը: Արմեն Ղուլարյանը հյուրերին ծանոթացրել է քաղաքաշինության բնագավառը կանոնակարգող օրենսդրությանը, վերջին տարիներին մշակված և արդիականացված շինարարական նորմերին, որոնք առնչվում են ընկերության արտադրատեսակներին: Դիտարկվել են նաև առավել հաճախ կիրառվող կոնստրուկցիաներն ու շինարարական արտադրատեսակները՝ հաշվի առնելով երկրաշարժադիմացկունության տեսանկյունից նորմերով սահմանված խիստ պահանջները:


Անդրադառնալով երկրում ընթացող լայնածավալ շինարարական ծրագրերին, մասնավորապես՝ դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների և ջրամբարների կառուցմանը՝ դիտարկվել են գործընթացներում ընկերության ներգրավման հնարավորությունները: Իվան Դեմչենկոն ընդգծել է իրենց հետաքրքրվածությունը՝ Հայաստանում իրագործելու ներդրումային բաղադրիչով ծրագրեր ինչպես բնակարանաշինության, այնպես էլ ենթակառուցվածքների շինարարության բնագավառում:


Կողմերը երկուստեք արդյունավետ են համարել հանդիպումը և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը:


 


 

Ադրբեջանը 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար