26.11.2024
Էրդողանը հավակնություններ կունենա ինքնահռչակվել «տարածաշրջանային կադաստրի կոմիտեի նախագահ»
prev Նախորդ նորություն

Այլընտրանքային անվտանգային որևէ համակարգ ՀՀ-ին չի առաջարկվել, դա կեղծ օրակարգ է. Ղուկասյան

Այսօր աշխարհում տեղի են ունենում շատ լուրջ գլոբալ փոփոխություններ և զարգացումներ, որոնք ազդում են նաև մեր տարածաշրջանի վրա: Այսօր Հայաստանի համար ամենակարևոր օրակարգային հարցը բանակցություններն են Ադրբեջանի հետ. մենք մտել ենք ճակատագրական փուլ: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ, քաղաքագետ Արման Ղուկասյանը:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են տարբեր խաղացողներ փորձում գործընթացը վերցնել իրենց ձեռքը, և ամենավտանգավորը, ինչ կարող է լինել և դա, ցավոք, արդեն եղել է, Հայաստանը ներքաշվել է ՌԴ-Արևմուտք բախման մեջ: Այնպես է ստացվել, որ Հայաստանի ոչ հեռատես և ոչ պրոֆեսիոնալ քաղաքականության արդյունքում մեր երկիրը հայտնվել է շատ ծանր և բարդ իրավիճակում»,- ասաց նա:

Ղուկասյանը նկատեց, որ Մոսկվայում թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը ցույց տվեցին, որ հակված են, որպեսզի այս հարցը լուծվի արևմտյան հարթակներում, որովհետև որևէ կառուցողական բանակցություն կամ ցանկություն հարցը լուծելու ռուսաստանյան մոտեցումների շրջանակներում մենք չենք տեսնում: Եվ սա, նկատեց քաղաքագետը, պարադոքսալ է, որովհետև արևմտյան մոտեցումը նախատեսում է Արցախի հայաթափում և Արցախի հարցի փակում՝ տալով այն Ադրբեջանին: Մինդչեռ ՌԴ-ն հայտարարում է, որ Արցախում պետք է մնան հայեր, մնան խաղաղապահներ, այսինքն Արցախի հարցը չի փակվի.

«ՀՀ իշխանությունները տանում են երկիրը հակառուսական ճանապարհով, մենք տեսնում ենք, թե ինչպիսի հայտարարություններ են հնչում իշխանական պատգամավորների կողմից, երկրի առաջին դեմքերի կողմից: Մենք տեսնում ենք հակառուսական հստակ քարոզչություն, որը տարվում է տարբեր գործիքներով, տարբեր հարթակներում, և սրա ամենավտանգավոր մասն այն է, որ կեղծ օրակարգ է ձևավորվում: Այն է՝ Հայաստանն ունի, իբր, ընտրության հնարավորություն՝ կամ ՌԴ, կամ Արևմուտք: Բայց հարց է առաջանում՝ մեզ երբեևէ հրավիրե՞լ են ՆԱՏՕ, երբևէ հրավիրել են դառնալ ԵՄ անդամ, մեզ երբևէ այլընտրանքային հստակ երաշխիքներ կամ անվտանգային համակարգ առաջարկե՞լ են Արևմուտքի կողմից: Իհարկե ոչ, որևէ պաշտոնական առաջարկ չի եղել: Մինչդեռ այս ուղղության ջատագովները ՀՀ իշխանություններին առաջարկում են հրաժարվել՝ լավ թե վատ, խնդիրներ ունեցող, այո, բայց հստակ գործող համակարգից հանուն իլյուզիաների, ինչը չափազանց վտանգավոր է մեր երկրի համար»,- ասաց Ղուկասյանը՝ շեշտելով՝ այլընտրանքային անվտանգային որևէ համակարգ Հայաստանին որևէ մեկը չի առաջարկել: Եվ որևէ այլընտրանք Արցախում ռուս խաղաղապահներին չի առաջարկել, հետևապես պետք չէ շահարկել կեղծիք, թե ռուս խաղաղապահների փոխարեն Արցախում կտեղակայվեն սկանդինավյան խաղաղապահներ.


«Դա կեղծիք է. ռուս խաղաղապահների այլընտրանքը թուրթ խաղաղապահներն են, որն էլ հենց Թուրքիայի վաղեմի նպատակն է»,- ընդգծեց բանախոսը: