26.02.2026
ՀՀ նախագահը Կատարի հայ համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել իրավիճակը Արցախի շուրջ
prev Նախորդ նորություն

Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:


Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր:


ԱԽ քարտուղարը Լ.Բոնոյին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումները:


Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր:

Օրվա կադրը՝ Արցախից. հազարավոր աշակերտների համար հնչեց Վերջին զանգը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա