25.11.2024
Սուրեն Պապիկյանին ներկայացվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի առկա խնդիրներն ու լուծման ուղիները
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահը Կատարի հայ համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել իրավիճակը Արցախի շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում ընթացող մի շարք իրողությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների վերաբերյալ:


Հանրապետության նախագահը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչներին հուզուղ հարցերին, կարևորել Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, անդրադարձել սփյուռքահայերի կողմից Հայաստանում բիզնես և տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությանը և այլ հարցերի: